Զինված հարձակում՝ Պակիստանի դատարանում․ գրանցվել է 11 զոհ
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում զինված անձինք դատարանի շենքում կրակ են բացել։ Հրաձգության հետևանքոց ավելի քան 11 մարդ է մահացել, 25֊ից ավելին վիրավոր են։ Այս մասին հայտնում է Express Tribune պակիստանյան պարբերականը։
Նշվում է նաև, որ դատարանի շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Ներկայումս վիրավորների մեծ մասի վիճակը ծանր է։
Սպանվածների թվում է դատավոր Ռաֆակատ Ահմադ Խան Ավանը։
Հարձակվողները դեռ դատարանի ներսում են։ Ոստիկանություն շրջափակել է շենքի տարածքը։