Երևանի քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Կոմիտասի պողոտա - Փափազյան փողոցի խաչմերուկում իրար «քոթակած» «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ օգոստոսի 10-ին, SHAMSHYAN.com-ը բացառիկ տեսանյութ ու ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտա - Փափազյան փողոցի խաչմերուկում, մի խումբ անձանց միջև խուլիգանությամբ զուգորդված վիճաբանություն-ծեծկռտուքի մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են խուլիգանություն կատարող անձանց և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳան ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և նշված անձինք կազմված փաստաթղթերով ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակիցներից «Tesla»-ի վարորդը եղել է Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Միքայել Ղուլյանը, իսկ «Opel»-ի վարորդը եղել է Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Ռոբերտ Պարանյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ օգոստոսի 10-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում լուսակիրի չգործելու պատճառով մի քանի ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուքի։
SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր տեսանյութ, թե ինչպես էր տեղի ունեցել «առյուծի կաթ կերած» որոշ վայ-լավ տղերքի վիճաբանություն-ծեծկռտուքը, իսկ դա պետք է մտահոգեր նաև քաղաքային իշխանությանը, որպեսզի զբաղվեին խափանված կամ հովհարային անջատման տակ ընկած լուսակիրների (սվետաֆորների) կանոնավոր աշխատանքի հարցով։
Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։