Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության գլխավոր գրասենյակում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութ
Բաքվի Նարիմանովի շրջանում գտնվող Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության գլխավոր շտաբում այսօր առավոտյան ժամը 04:35-ին տեղի է ունեցել հզոր պայթյուն: Պայթյունը որոտացել է գրասենյակի նկուղային հարկում:
Հաղորդվում է, որ տուժածներ չկան, սակայն կուսակցության մամլո ծառայությունը արդեն հայտարարել է, որ իրենց նկատմամբ ճնշման նոր փուլ են սկսել Ադրբեջանի իշխանությունները: