211652_close_icon
views-count319 դիտում article-date 18:50 01-08-2026

Պետդեպարտամենտը 50 երկրի համար ներդնում է վիզային գրավ՝ մինչև 20 հազար դոլարի չափով

ԱՄՆ-ն 50 երկրների քաղաքացիների համար մշտական հիմունքներով կներդնի մինչև 20 հազար դոլարի վիզային գրավ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության ծանուցման մեջ։

ԱՄՆ-ն 2025 թվականի օգոստոսին գործարկել էր յուրաքանչյուր դիմորդից 5 հազարից մինչև 15 հազար դոլարի չափով գրավի դիմաց վիզաների տրամադրման պիլոտային ծրագիրը։ Այդ գումարը պետք է ապահովման միջոց ծառայեր հետագայում ամերիկյան տարածքից այդ օտարերկրացիների հեռանալու համար։ Ծրագրում ներառված էր 50 պետություն, որոնցից 30-ը՝ Աֆրիկայից։

«Սույն որոշումն ամրագրում է 2025 թվականի օգոստոսի 20-ի ժամանակավոր որոշումը... և սահմանում է վիզային երաշխիքների մշտական ծրագիր... Հյուպատոսական աշխատակիցները կարող են ոչ ներգաղթային վիզա ստանալու համար դիմողներից պահանջել մինչև 20 հազար ԱՄՆ դոլարի չափով գրավ մուծել՝ որպես վիզայի տրամադրման պայման»,-ասված է գերատեսչության ծանուցման մեջ։

Գրավ կարող է պահանջվել B-1 և B-2 կատեգորիայի վիզաների համար դիմելիս, որոնք տրամադրվում են բիզնեսի կամ զբոսաշրջության նպատակով ԱՄՆ մուտք գործելու համար։

Որոշումը պետք է ուժի մեջ մտնի 2026 թվականի օգոստոսի 3-ին՝ ԱՄՆ Դաշնային ռեեստրում հրապարակման օրը։

Նմանատիպ նյութեր