Մեքսիկայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Մեքսիկայի Տապաչուլա քաղաքից 65 կմ հեռավորության վրա 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Interfax֊ը՝ հղում անելով «СО РАН» երկրաբանական ծառայությանը։
Երկրաշարժը գրանցվել է 02:17֊ին՝ Մեքսիկայի ափերից 37 կմ դեպի Խաղաղ օվկիանոս։
Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը դասվում է «բավականին հզոր» ցնցումների շարքին։