Խոշոր ավտովթար՝ Չինաստանում․ գրանցվել է 10 զոհ
Չինաստանի հյուսիսարևմտյան Հանսու նահանգում խոշոր ՃՏՊ է գրանցվել։ Ավտոբուսը, որի մեջ 61 ուղևոր է եղել, կողաշրջվել է, որի հետևանքով 10 մարդ մահացել է, 4֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Ներկայումս բոլոր տուժած ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց։
Նախնական տվյալների համաձայն, վթարի պատճառը տրանսպորտային միջոցի գերբեռնավածություն է հանդիսացել, որը նախատեսված էր 55 ուղևորի համար։