Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինայի ճգնաժամի պատճառով հետաձգել է իր այցելությունը Վրաստան
Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի 2-օրյա այցը Վրաստան հետաձգվել է՝ կապված Ուկրաինայի ճգնաժամի հետ և այսօր այդ հարցով տեղի ունենալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպման հետ:
Հանդիպմանը ներկա է լինելու նաև Ֆյուլեն:
Վրաստանյան այցի շրջանակներում Ֆյուլեն պետք է հանդիպեր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի, կառավարության անդամների, ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: