211652_close_icon
views-count352 դիտում article-date 22:09 01-08-2026

Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները զգուշացնում են «պոտենցիալ էսկալացիայի» մասին

Հորդանանում, Իսրայելում և Իրաքում Միացյալ Նահանգների դեսպանությունները այսօր անվտանգության ծանուցում են հրապարակել ԱՄՆ քաղաքացիների համար՝ զգուշացնելով Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին «չկանխատեսված պոտենցիալ էսկալացիայի» մասին: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Դիվանագիտական առաքելությունները այդ երկրներում գտնվող ամերիկացիներին հորդորում են զգույշ և աչալուրջ լինել, պատրաստ լինել թռիչքների չեղարկման, օդային տարածքի պարբերաբար փակվելու և ճամփորդությունների ընդհատման:

Դեսպանությունները զգուշացնում են տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին էսկալացիայի դեպքում մտածել մեկնելու մասին կամ պատրաստ լինել հեռանալ, իսկ Մերձավոր Արևելքից դուրս գտնվողներին՝ լրջորեն մտածել տարածաշրջան կամ տարածաշրջանով ճամփորդելուց առաջ:
Բաղդադում ամերիկյան դեսպանատունը հավելյալ խորհուրդ է տալիս «հարձակման դեպքում ապաստան փնտրել անվտանգ վայրում և խուսափել բեկորների կամ ընկնող օբյեկտների մոտենալուց»:

Նախազգուշացումը հետևում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության աճին և փոխադարձ սպառնալիքներին:

Նմանատիպ նյութեր