Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ժողովին ընդառաջ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը կմեկնի Ստամբուլ
Ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը մարտի 5-ին կմեկնի Ստամբուլ մասնակցելու Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներին:
Պատրիարքի այցը Ստամբուլ կտևի մոտ մեկ շաբաթ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: