Իրաքյան ուժայիններն ավելի քան 80 գրոհայինների են ոչնչացրել
Մարտի 3֊ին Իրաքի ուժայինները զանգվածային հակաահաբեկչական գործողություն են իրականացրել։ Ըստ ՆԳՆ ներկայացուցչի խոսքերի, ոչնչացվել են 84 գրոհայիններ, որոնցից 74֊ը «Իրաքի և Լևանտայի իսլամիստական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ էին։
Ահաբեկչական գործողություններն իրականացվել են Էլ Ֆալուջա և Մոսուլա քաղաքներում։
ՆԳՆ ներկայացուցիչները շեշտել են, որ վնասազերծվել է նաև 21 ականապատ մեքենա և առգրավվել մեծ քանակությամբ զինամթերք։