Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային զրույց է ունեցել Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Ուկրաինայում:
«Քննարկվել է Ուկրաինայի շուրջ առաջացած ճգնաժամային իրավիճակը, որի արդյունքում առաջացել է իրական վտանգ ռուսախոս բնակիչների համար, ամենից առաջ Ղրիմում և երկրի արևելյան շրջաններում»,-ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, ավելացնելով, որ այն առաջացրել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ երկրների անհանգստությունը:
Նրանք պայմանավորվել են ավելի հաճախ շարունակել քննարկումները: