6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիում
Չիլիում կրկին 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Ըստ ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայության տվյալների, էպիկենտրոնը գտնվել է Իկիկե քաղաքից 76 կմ դեպի հարավարևմուտք։
Հիպոկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Ցունամիի վտանգ չկա։