Օբաման ստորագրել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 3֊ին ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոնցներ կիրառելու, Ուկրիանայի ֆինանսական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում պետական ԶԼՄ֊ների ֆինասավորումն ավելացնելու մասին օրենքները։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։ Ստորագրումից հետո փաստաթուղթն ուժի մեջ է մտել։
Նշենք, որ ավելի վաղ կոնգրեսն օրինագիծ էր ընդունել, ըստ որի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության պառակտման, կոռուպցիայի մեջ մեղադրվող ռուս պաշտոնյաների նկատմամբ վիզային և տնտեսական պատժամիջոցներ էին սահմանվել։
Ստորագրված օրենքի համաձայն, Ուկրաինային կհատկացվի 1 մլրդ դոլարի չափով վարկային երաշխավորություն և 150 միլիոն դոլարի անմիջական օգնություն: