Հարավային Կորեայի ափերին նավ է խորտակվել․ կա 2 զոհ
Հարավային Կորեայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի հետևանքով գրանցվել է 2 զոհ, հայտնում է Agence France-Presse֊ը։
Մոնղոլիայի դրոշի տակ նավարկող Grand Fortune 1 առագաստանավը զբաղվում էր երկաթի հանքաքարերի փոխադրմամբ։
Նավում գտնվել են Հյուսիսային Կորեայի 16 նավաստիներ, որոնցից 2֊ը մահացել են, 3֊ին հանտաբերել են, 11 մարդ անհետ կորած է համարվում։