Թուրքիայի դատարանի վճռով հանվում է նաև YouTube-ի արգելափակումը
Անկարայի Գյոլբաշի շրջանային դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել YouTube ծառայության արգելափակումը հանելու մասին: Ցանցի ծառայությունը հասանելի կլինի օգտատերերին, երբ պետական հեռահաղորդակցության վարչությունը հանի արգելափակումը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 3-ին, Թուրքիայի Սահմանադրական դատարանը բավարարեց ներկայացված հայցերը և վճռեց հանել Twitter-ի արգելափակումը, ինչն ամենևին դուր չեկավ Էրդողանին: Նա հայտարարեց, որ դատարանն իրավունք չուներ քննելու այդ գործը և ինքը չի հարգում այդ որոշումը: