Սիրիայի ընդդիմադիրներն Ասադին կրկին մեղադրել են քիմիական զենք կիրառելու մեջ
Սիրական ընդդիմությունը հայտնել է, որ Դամասկոսի Ջոբարե արվարձանում Ասադի բանակի կողմից թունավոր գազային նոր հարձակում է իրականացվել։ Այդ մասին այսօր գրել էր Daily Star լիբանանյան թերթը։
Ընդդիմադիր խմբավորումների ակտիվիստներից մեկը YouTube֊ի կայքում տեսանյութ է տեղադրել, որտեղ թթվածնի դիմակով մարդը բժիշկներով է շրջապատված։ Կադրից դուրս ձայնը հայտնում է, որ տվյալ մարդը Ջոբարեի գազային հարձակման տուժած է։
Իրենց կողմից Սիրիական ընդդիմադիր Ազգային համակարգող կոմիտեի ներկայացուցիչները հայտարարել են, որ հաձակումից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։