Անչելոտտին հանգստի իրավունք է ընձեռել Ռոնալդուին
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Իսպանիայի առաջնության առաջիկա տուրում «Ռեալ Սոսիեդադ»-ի հետ կայանալիք հանդիպում: «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Բորուսիա»-ի հետ կայացած խաղից հետո մեկշաբաթյա հանգստի իրավունք է ընձեռել պորտուգալացի ռմբարկուին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ծնկատակի ջլի խդնիրներ ունի: