211652_close_icon
views-count2341 դիտում article-date 18:23 04-08-2026

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «Lada»-ն ու ռուսական համարանիշներով «Kia»-ն. վթարից հետո մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. կան վիրավորներ. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները և պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարից հետո մեկ էլ այլ «Kia», խույս տալով վթարից, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են դասակի հրամանատարի տեղակալ Հայկ Բադալյանը, դասակի պարեկներ Պարգև Կնյազյանն ու Էդվարդ Սարգսյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ հետաքրքրասեր վարորդները կայանել էին ավտոմեքենաները և միայն պարեկների ժամանումից հետո երթևեկությունը վերականգնվեց։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալներ Արման Հովհաննիսյանի, Արթուր Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Լազյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր