Ռոնալդինյոյին սիրում են ամենուրեք. տեսանյութ
Բրազիլական ֆուտբոլի կենդանի լեգենդ Ռոնալդինյոն շարունակում է հանդիսանալ միլիոնավոր երկրպագուների կուռքը: Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հերթական տուրի` «Սանտա Ֆե» - «Ատլետիկո Մինեյրո» խաղի ընթացքում խաղադաշտ ներխուժած երկրպագուն ողջագուրվել է հյուրերի կիսապաշտպան Ռոնալդինյոյի հետ, իսկ խաղից հետո մարզադաշտի աշխատակիցները և ֆոտոլրագրողները բրազիլացի կիսապաշտպանի հետ լուսանկարվելու համար շրջափակել են վերջինիս: