Դամասկոսի կենտրոնում գրոհայինների հարձակումից ավելի քան 20 մարդ է տուժել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի պատմական թաղամասում գրոհայինները 5 ականանետային ռումբ են պայթեցրել, որի հետևանքով տուժել է 22 մարդ։ Այս մասին հայտնում է «САНА» լրատվական գործակալությունը։
Հարձակումն իրականացվել է քաղաքի կենտրոնում գտնվող Բաբ Թումա կոչվող շատ հին թաղամասում։ Տուժածների թվում մի քանի կանայք կան։ Լուրջ վնասվածքներ են ստացել շենքերն ու տեղակայված մեքենաները։