Գերմանական ընկերությունը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային
Գերմանական RWE AG էներգետիկ ընկերությունը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Bloomberg֊ը։
Նշվում է, որ ընկերության ղեկավարությունը պատրաստ է գազ մատակարարել «Нафтогаз Украины»֊ի հետ համաձայնեցման ձեռքբերման դեպքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ երկրի ղեկավարությունը սկսել է Ուկրաինա գազի մատակարարման վերաբերյալ խորհրդակցել եվրոպական գործընկերների հետ։