211652_close_icon
views-count1787 դիտում article-date 11:59 05-05-2014

Տնակում հայտնաբերվել է 180 փամփուշտ, 4 նռնակ և նռնակի 4 պայթուցիչ

Օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Նուբարաշենի ասֆալտի գործարանի տարածքում գտնվող այրված տնակի մեջ զինամթերք է թողնել: Մեկնած օպերատիվ խումբը նշված տնակում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 180 փամփուշտ, 4 նռնակ և նռնակի 4 պայթուցիչ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր