211652_close_icon
views-count2102 դիտում article-date 17:52 05-05-2014

Սոցհարցում` Թուրքիայում. ո՞վ է լինելու նախագահ և ո՞վ` վարչապետ

Թուրքիայում անցկացվել է սոցհարցում` պարզելու հանրային կարծիքը երկրի հաջորդ նախագահի ու վարչապետի հավանականության հարցում, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1640]Ermenihaber.am[/url] կայքը: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվականի` հարցման ենթարկված ավելի քան 4 հազար քաղաքացիների 15.2 տոկոսի համոզմամբ` Ռեջեփ Թայիթ Էրդողանի` Հանրապետության նախագահ ընտրվելուց հետո վարչապետը պաշտոնը կզբաղեցնի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը: Իսկ 7.5 տոկոսը կարծիք է հայտնել, որ հաջորդ վարչապետը լինելու է գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու: Ըստ քաղաքացիների ենթադրության` հավանական վարչապետի թեկնածուներ կարող են լինել «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին (5.6 %), փոխվարչապետ Բյուլեթն Արընչը (4.9 %), արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն (3.1 %): Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1640]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր