Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ժամանել է Վրաստան
Այսօր՝ մայիսի 5-ին, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:
Թուրքիայի նախագահին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը, փոխվարչապետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, Վրաստանում Թուրքիայի դեսպանը:
Այցն այսօր կրում է ոչ պաշտոնական բնությ, սկայն վաղը մեկնարկում է եռակողմ՝ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա «Թբիլիսիի գագաթաժողով 2014»-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նրանց հետ միասին մայիսի 6-ին Վրաստանի ազգային գրադարանում «Թբիլիսիի գագաթաժողով 2014»-ի բացումն է անելու: Գագաթաժողովում քննարկելու են վերջին 20 տարիների տնտեսական, առևտրային, տրանսպորտային և քներգետիկ համագործակցության արդյունքները: Մասնակից երկրների պատվիրակությունները քննարկելու են ընթացիկ և նախատեսված ծրագրերի իրականացման մասին:
Նախատեսված է նաև նախագահների եռակողմ և երկկողմ հանդիպումներ: