211652_close_icon
views-count1412 դիտում article-date 23:17 05-05-2014

Սիրիայի ընդդիմությունը ԱՄՆ֊ից հավելյալ 27 մլն դոլար կստանա

ԱՄՆ֊ի Սպիտակ տան վարչակազմը թույլ է տվել սիրիական ընդդիմության ապստամբներին ևս 27 մլն դոլար հատկացնել։ Այս մասին հայտնում է AP֊ը։ Այսպիսով, Սիրիայում 2011 թվականին սկսված կոնֆլիկտից ի վեր Վաշինգտոնը սիրիացի ապստամբներին տրամադրել է 287 մլն դոլար։ Ինչպես հայտնել է Սպիտակ Տան աշխատակազմը սիրիական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն այսուհետ համարվելու են «օտարերկրյա առաքելություն»: Իրենց հերթին սիրիական ընդդիմությունից կարծիք են հայտնել, որ այդ հատկացումները և նոր կարգավիճակը կօգնի իրենց ներկայությունը Վաշինգտոնում և վստահություն կներշնչի ամերիկացի չինովնիկների կողմից:

Նմանատիպ նյութեր