Օբաման կոչ է արել Շոտլանդիային մնալ Մեծ Բրիտանիայի կազմում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Շոտլանդիայի բնակիչներին քվեարկել Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու դեմ, հայտնում է Telegraph֊ը։
Համապատասխան հայտարարությունը Օբաման արել է Բրյուսելում Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ մամլո ասուլիսի ժամանակ։
«Մենք խորապես շահագրգռված ենք, որ մեր մերձավոր դաշնակիցներից մեկը մնա ուժեղ, հուսալի, միասնական ու արդյունավետ գործընկեր»,- ընդգծել է Օբաման։
ԱՄՆ֊ի նախագահի կարծիքով, Շոտլանդիայի բնակիչները ճիշտ ընտրություն կանեն ր կմնան Մեծ Բրիտանիայի կազմում։