Մայքլ Ջեքսոնի մահվան օրը նրա իսկ ննջասենյակում արված լուսանկարներ
Հունիսի 25-ին լրանում է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մահվան հիներորդ տարելիցը:
Երգչի տան դռները մի քանի ժամով անվճար բացվելու են նրա երկրպագուների համար:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին, 51 տարեկանում: Բժիշկների եզրակացությամբ, նա մահացել է մեծ քանակությամբ դեղեր ընդունելու հետևանքով: Նրա բժիշկ Քոնրադ Մյուրեյի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ոչ դիտավորյալ սպանության մեղադրանքով:
Ներկայացնում ենք համացանցում տեղ գտած փոփ արքայի ննջարանի լուսանկարները, որոնք արվել են նրա մահվան օրը: