211652_close_icon
views-count1852 դիտում article-date 12:34 06-06-2014

5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Նոր Զելանդիայում

Նոր Զելանդիայում տեղի ժամանակով 15.46֊ին 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Նոր Զելանդիայի «GeoNet» սեյսմիկ կենտրոնը։ Հիպոկենտրոնը գտնվել է 103 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Օհակունա քաղաքից 15 կմ դեպի արևմուտք։ Ըստ տեղի ԶԼՄ֊ների հաղորդման՝ երկրաշարժի ցնցումները զգացվել են կղզու ողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Վելինգտոնում։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։

Նմանատիպ նյութեր