Սիեթլի համալսարանում հրաձգության հետևանքով գրանցվել է 1 զոհ
ԱՄՆ֊ի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով հրաձգություն է իրականացրել Սիեթլի համալսարանի ուսանողական ավանում, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, հայտնում է Seattle Times-ը։
Ավելի վաղ հայտնել էին, որ հրաձգությունն իրականացրել են 2 զինված անձինք։
Ըստ բժիշկների տվյալների՝ զոհվել է 1 մարդ, 3֊ը վիրավոր են։