211652_close_icon
views-count2375 դիտում article-date 14:38 06-06-2014

Կալիֆորնիայի բնակելի տարածքում ընկած ինքնաթիռի հետևանքով ոչնչացվել է 3 տուն

Կալիֆորնիա նահանգի Իմպերիալ շրջանում ընկած Harrier AV-8B ռազմական ինքնաթիռի հետևանքով ամբողջությամբ այրվել է 3 տուն։ Այս մասին ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է Էլ Սենտրո քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը։ ԱՄՆ֊ի ռազմական փորձագետներն ինքնաթիռի կործանման պատճառների բացահայտնման հետաքննություն են անցկացնում։ Նշենք, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան։ Հիշեցնենք, որ վթարը գրանցցել էր չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 16։20֊ին։ Օդաչուն կարողացել էր կատապուլտով դուրս նետվել։ Հաղորդվում է, որ հետզոտվելուց հետո նա հիվանդանոցից դուրս է գրվել։

Նմանատիպ նյութեր