Շոտլանդիան Եվրոպայի ամենակրթված երկիրն է ճանաչվել
Շոտլանդիան ճանաչվել է Եվրոպայի ամենակրթված երկիրը։ Այս մասին հայտնում է The Scotsman-ը՝ հղում անելով Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչության նոր տվյալներին։
Ինչպես պարզել են փորձագետները, 25-ից 64 տարեկան շոտլանդացիների մոտ 45 տոկոսը կրթություն է ստանում քոլեջներում ու համալսարաններում, որի շնորհիվ Շոտլանդիան առաջ է անցել Իռլանդիայից, Լյուքսեմբուրգից և Ֆինլանդիայից, նշում է The Independent-ը։
Մեծ Բրիտանիան զբաղեցրել է 5֊րդ տեղը։ Նրան հաջորդում են Կիպրոսը, Էստոնիան և Շվեդիան։ Վարկանիշային ցուցակում են նաև Ֆրանսիան և Գերմանիան։