Նորմանդիայում Պուտինը հանդիպում է անցկացրել Մերկելի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru֊ի թղթակիցը։
Հանդիպման սկզբին նրանք սեղմել են միմյանց ձեռքերը։
Հանդիպումն անց է կացվել լրատվամիջոցների համար փակ պայմաններում։
Հիշեցնենք, որ Բեռլինում Մերկելը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։