Իրաքում պայթյունների հետևանքով գրանցվել է 13 զոհ, ավելի քան 50 վիրավոր
Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգում ահաբեկչական հարձակումների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, 56֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։
2 ականապատ մեքենայի պայթյուն է իրականացվել նահանգի կենտրոնում գտնվող Մոսուլ քաղաքում, որտեղ բնակվում են շիիթական քուրդ աղանդավորների ներկայացուցիչները։ Ահաբեկչության հետևանքով գրանցվել է 7 զոհ, 46 վիրավոր։
Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել Մոսուլի հյուսիսային հատվածում, որի հետևանքով զոհվել է 6 ոստիկան, 10֊ը տուժել են։