Հանդիպել են Իսրայելի վարչապետն ու Եգիպտոսի նորընտիր նախագահը
Այսօր՝ հունիսի 6-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյաուն հանդիպել է Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդելեմ Ֆատախ Աս Սիսիի հետև շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Զրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյաուն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների կարևորության և խաղաղության պայմանագրի պահպանման կարևորությունը:
Իսրայելի վարչապետը չի մոռացել նաև եգիպտացիներին մաղթել կայուն ապագա, բարգավաճում և խաղաղություն: