211652_close_icon
views-count7643 դիտում article-date 20:29 06-06-2014

26-ամյա վարորդը, Դիլիջանի ոլորաններում , Opel-ով հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Դիլիջանի բնակիչ 26-ամյա Մհեր Օսեյանը վարելով Opel մակնիշի 34 DC 564 համարանշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում, Դիլիջանի առաջին ոլորանում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 20 մետր գլորվելով հայտնվել ձորում՝ անտառի մեջ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները, մարմնական վանասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում օպերատիվորեն աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Վարդան Կարապետյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով պետք է դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր