Չինաստանում գիտնականները հայտնաբերել են պտերոզավրի հինգ ձու
Չինաստանում գիտնականները հայտնաբերել են պտերոզավրի հինգ ձու: Պտերոզավրերը թռչող դինոզավրեր են եղել, որոնք անհետացել են 65 մլն տարի առաջ, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդման մեջ նշվում է, որ նման լավ պահպանված ձվեր հայտնաբերվում են առաջին անգամ:
Դրանից բացի, հայտնաբերվել են նաեւ 40 արու և 50 էգ դինոզավրերի ոսկորներ:
Ուսումնասիրողները կարծում են, որ որոշ տեսակներ (hamipterus tianshanensis) ապրել են երամներով եւ ենթարկվել երամային վարքագծին և սնվել են ձկներով:
Այժմ չինացի գիտնականները աշխատում են ձվերի 3 D տարբերակի վրա, որպեսզի ավելի լավ հասկանան, թե ինչպես են բնակվել այդ կենդանիները: