Կիևի կենտրոնում պայթյուն է որոտացել
Կիևում՝ Եվրոպական հրապարակում գտնվող Ուկրաինայի տան մոտ պայթյուն է գրանցվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության ստորաբաժանումներ և ԳԱԻ֊ի աշխատակիցներ։
Ներկայումս ճշտվում են միջադեպի բոլոր հանգամանքները։