211652_close_icon
views-count3055 դիտում article-date 15:31 10-08-2026

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. Պռոշյան բնակավայրում գտնվող ՍՊԸ-ներից մեկի տարածքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից. ժամանել են Երևանի, Եղվարդի և Աբովյանի մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում ։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ընկերություններից մեկին պատկանող տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի, Եղվարդի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։

Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում այրվում են բավականին շատ անվադողեր ու խոտածածկ տարածք, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։

Մանրամասները՝ քիչ ուշ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր