Քերին կոչ է անում ճանաչել Աֆղանստանի նախագահական ընտրությունների արդյունքները
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է համոզել աֆղանցի քաղաքական գործիչները ընդունել նախագահական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Քաբուլում Քերին մտադիր է բանակցություններ վարել նախընտրական պայքարի հաղթողներ Աշրաֆ Գանիի և Աբդուլա Աբդուլայի հետ։
Պետքարտուղարի հուսով է, որ իր աջակցությամբ երդմնակալության արարողություն կանցկացվի և նոր կառավարություն կձևավորի մինչ սեպտեմբերի 4֊ից 5֊ը Ուելսում մեկնակվող ՆԱՏՕ֊ի գագաթաժողովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ջոն Քերին չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան։