Չուրկինը կոչ է արել Ուկրաինայի հակամարտող կողմերին դադարեցնել մարտական գործողությունները
Ռուսաստանը կոչ է անում Ուկրաինայի արևելքում հակամարտող կողմերին դադարեցնել մարտական գործողությունները՝ ուշադրությունը սևեռելով հումանիտար խնդիրներին։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով Մակ֊ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին։
«Կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և հումանիտար խնդիրներին արդյունավետ լուծում տալ»,֊ նշել է Չուրկինը։