Ահաբեկչություն՝ Չիլիի մայրաքաղաքի մետրոպոլիտենում․ կան տուժածներ
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի մետրոյի կայարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 7 մարդ։ Այս մասին փոխանցում է Agence France-Presse֊ը։
Տուժածներից մեկի վիճակը ծանր է գնահատվում։ Կինը կորցրել է վերջույթներից մի քանիսը։
Ըստ տեղի ԶԼՄ֊ների տվյալների, պայթուցիկ սարքը տեղադրված էր աղբամանում։
Իշխանությունների խոսքերով, ահաբեկչություն է իրականացվել։