Նավթ՝ էլեկտրակայանների դիմաց. Իրանը և Ռուսաստանը փորձում են միասին շրջանցել պատժամիջոցները
Թեհրանում Ռուսաստանի և Իրանի իշխանությունների միջև բանակցություններ են ընթանում «նավթ՝ էլեկտրակայանների դիմաց» ձևաչափով: Այս մասին հաղորդում է Itar Tass գործակալությունը՝ հղում անելով բանակցությունների իր աղբյուրին:
Աղբյուրը նշել է, որ ամենայն հավանականությամբ գործարքը կկնքվի, սակայն մատակարարվելիք նավթի ծավալի մասին ոչինչ չի հայտնել: Պայմանագրի առաջին մասի արժեքը կարող է կազմել մոտ 5 մլրդ ԱՄՆ դոլար:
Աղբյուրի խոսքով՝ իրանական նավթի մատակարարման դիմաց ռուսական «Технопромэкспорт» ընկերությունը մինչև 2017 թվականը Իրանում կկառուցի 7 ջերմաէլեկտրակայան:
«Դա օրակարգի կետերից մեկն է: Քննարկվելու են նաև գյուղատնտեսության, մետալուրգիական տեխնոլոգիաների, ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտներում համագործակցելու հարցեր»,-նշել է աղբյուրը: