Մոսկվան պատրաստ է աջակցել Վաշինգտոնին՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Վաշինգտոնին՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«ԱՄՆ պետքարտուղարն ինձ ասել է, որ ամենամոտ ժամանակներս կառաջարկի ինչ-որ ձևաչափ, որում ԱՄՆ-ը, Ռուսաստանը, տարածաշրջանի երկրները կարող են գնահատել տեղի ունեցածը և փորձել մշակել շահերի հավասարակշռություն, որպեսզի նպատակամղված ձևով զբաղվի ահաբեկչական սպառնալիքի վերացմամբ»:
Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ը խոսքից այն կողմ չի անցել գործի: