211652_close_icon
views-count1193 դիտում article-date 17:48 09-09-2014

Ֆրանսիան կմասնակցի «Իսլամական պետության» դեմ միջազգային գործողություններին

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հաստատել է իր երկրի առաջիկա մասնակցությունը Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային գործողություններին:Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: «Ֆրանսիան կկատարի իր միջազգային պարտականությունները: Ներկայումս կոալիցիա է ձևավորվում, որի ստեղծման մասին հայտարարվել է Քարդիֆի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ»,- ասել է Ժան-Իվ Լե Դրիանը և հավելել. «Այն, թե ինչ կերպ կընթանան այդ կոալիցիայի զորքերի գործողությունները, կորոշակիանա հետագայում»: Նա նաև նշել է, որ Ֆրանսիան անպայման կմասնակցի այդ միջազգային կոալիցիային:

Նմանատիպ նյութեր