Գեներալ Մանվել Գրիգորյանը Ծաղիկ Ռուբոյից միայն հարսանիքի հրավեր ստանալու դեպքում կմտածի՝ ընդունել, թե ոչ, իսկ մյուս դեպքերում իր ներկայությամբ նրան չի կարող պատվել
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի` Ծաղիկ Ռուբոյի կողմից «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարին մասնակցելու համար ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ուղարկվելիք հրավերը կմնա անպատասխան:
Մանվել Գրիգորյանը, արձագանքելով [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի այն հարցին, թե հրավերի դեպքում կընդունի այն, արձագանքեց. «Ես նման բան չեմ ճանաչում, ոչ էլ տեղին է ինձ ինքնագլուխ հրավեր ուղարկելը: Կարողա հարսանիք էլ անեն, ուզենան, հրավիրեն, այդ ժամանակ կմտածեմ՝ գնամ, թե՝ չէ: Եթե հարսանիք լինի, կարողա»:
Հիշեցնենք, որ Ռուբեն Գեւորգյանը «Երդվյալ ազատամարտիկներ» միություն է ստեղծել եւ հայտարարել, թե գեներալ Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին էլ է հրավեր ուղարկելու: