Կիևը ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն չի համարում օրինական
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Կիևը չի կարծում, որ մինսկյան համաձայնագրի ստորագրումը ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին դարձնում է օրինական:
Ըստ Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ այդ համաձայնագրի կնքումը ոչ մի առումով չի հանդիսանում այդ միավորների օրինականացում, և ոչ մի տեղ նշված չեն ԼԺՀ և ԴԺՀ անվանումները:
Համաձայնագրի տեքստը հիմնված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ պլանի վրա:
Վերջինս ենթադրում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանում: