Եմենում ոստիկանները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ
Եմենի մայրաքաղաք Սանայի ոստիկանները կրակ են բացել կառավարության մոտ հավաքված շիական ցուցարարների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հրաձգության հետևանքով ամբոխում հրմշտոց է սկսվել։ Առնվազն 1 մարդ զոհվել է, հայտնել են տեղական ԶԼՄ֊ները։