211652_close_icon
views-count1698 դիտում article-date 09:25 10-10-2014

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 32-ի

Թուրքիայի հիվանդանոցներում այսօր առավոտյան ևս 10 մարդ է մահացել, ովքեր երկրում Սիրիայի Քոբանի քաղաքի իրադարձությունների հետ կապված բարձրացած բողոքի ալիքի և բախումների հետևանքով վիրավորվել էին: Այս մասին հաղորդել է թուրքական Kanal7-ը: Զոհերի թիվն այս պահին 32-ի է հասել: Անկարգությունների հետ կապված պարեկային ժամ էր հաստատվել Դիարբեքիր, Մարդին, Սիիրթ, Մուշ, Վան և Բաթման նահանգներում: Հիշեցնենք, որ սիրիական Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից քրդերի զանգվածային սպանությունների փաստի նկատմամբ Թուրքիայի կառավարության ցուցաբերած անտարբերությունը զայրացրել էր Թուրքիայի քրդերին:

Նմանատիպ նյութեր