Սուրեն Խաչատրյանն իրեն օգնական է նշանակել իր քրեական անցյալով հայտնի թիկնապահին. Ժողովուրդ
«ՀՀ Սյունիքի մարզպետ վերանշանակված Սուրեն Խաչատրյանը մարտահրավեր է նետում բոլորին և ամեն ինչին: Նա իրեն օգնական է նշանակել իր քրեական անցյալով հայտնի թիկնապահին:
Ավելին, Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրվել էր տեղեկություն այն մասին, որ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է մարզպետի օգնական»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Սա այն Զարզանդն է, որը մարզպետ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ էր, հետո վկա դարձավ, հիմա էլ պետական պաշտոնյա»։