211652_close_icon
views-count2251 դիտում article-date 11:12 05-07-2026

Թող Սահմանադրության ոգին ամրապնդի մեր պետականությունը, փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։

Սահմանադրությունը մեր պետության հիմնասյունն է, որն ամրագրում է ազատության, արդարության և օրենքի գերակայության արժեքները՝ ձևավորելով մեր երկրի զարգացման իրավական հիմքը։

Յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքը Սահմանադրության սկզբունքների նկատմամբ նպաստում է վստահության, համերաշխության և ամուր պետականության կայացմանը։

Թող այս օրը ևս մեկ անգամ հիշեցնի օրենքի նկատմամբ հարգանքի և մեր պետության հանդեպ պատասխանատվության կարևորությունը։

Մաղթում եմ խաղաղություն, անվտանգություն ու բարօրություն մեր հայրենիքին և յուրաքանչյուր ընտանիքի։

Թող Սահմանադրության ոգին ամրապնդի մեր պետականությունը։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ
Բաբկեն Սեդրակյան

Նմանատիպ նյութեր